Գերմանական «Շալկե 04»-ի հարձակվող Բրիլ Էմբոլոն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 4-6 ամիս:
Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Աուգսբուրգ»-ի հետ խաղում Էմբոլոն վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել հանդիպումը:
Ավելի ուշ «Շալկե»-ի բժիշկներն Էմբոլոյի մոտ ախտորոշել էին կոճի կոտրվածք, ինչի ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի 4-6 ամիս: