Իսպանական «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկո»-ից կրած պարտության մասին:
«Մենք գիտեինք, որ մրցում ենք շատ հզոր և կայուն ֆուտբոլ ցուցադրող թիմի դեմ: «Ատլետիկո»-ն գերազանցեց մեզ:
Այդ խաղում մեզ պակաես ընդհանուր միտքը: Մենք չէինք գործում միասնական», – ասել է Պրանդելին:
Հիշեցնենք, որ «Վալենսիա»-ն զիջեց «Ատլետիկո»-ին 2:0 հաշվով: