Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը խոսել է թիմի եզրային պաշտպան Ալեիշ Վիդալի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Վիդալը պետք է հավատա ինքն իրեն: Նա պետք է վստահ խաղ ցուցադրի, իսկ մարզիչը պետք է տեսնի նրա աշխատանքը», – ասել է Ֆերնանդեսը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 8-րդ տուրի «Դեպորտիվո»-ի հետ խաղում Ալեիշ Վիդալը չէր ընդգրկվել «Բարսելոնա»-ի հայտացուցակում:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն այդ խաղում 4:0 հաշվով ջախջախեց մրցակցին և հերթական 3 միավորը վաստակեց: