«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ նախանձով չի վերաբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տրանսֆերային հնարավորություններին:
49-ամյա մասնագետի կարծիքով` ցանկացած ակումբ ունի սեփական գաղափարներն ու հնարավորությունները:
«Ինձ չի հետաքրքրում, թե որքան փող կարող է ծախսել այս կամ այն ակումբը: Շատ փողը, կամ անգամ աշխարհի բոլոր փողերն ունենալը չի մտնում մարզչի երազանքների մեջ:
Կա թիմ, որ շատ գումար չի ծախսում տրանսֆերային շուկայում և հակառակը` կան թիմեր, որոնք մեծ գումարներ են հատկացնում կազմը համալրելու նպատակով: Սակայն յուրաքանչյուր ակումբ ունի իր գաղափարներն ու հնարավորությունները: Ես գոհ եմ մեր հնարավորություններից»,- Mirror-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: