«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան բարձր կարծիք ունի թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին: Երկու ֆուտբոլիստները միացել են «կարմիր սատանաներ»-ին նախորդ ամռանը: Ֆրանսիացին շվեդին ավագ եղբայր է անվանում:
«Զլատանն ավագ եղբայրս է: Նա հաղթողի հոգեբանություն ունի: Իբրահիմովիչը մեծագույն ֆուտբոլիստ է և շատ կարևոր է «Յունայթեդ»-ի համար:
Ինչ վերաբերում է թիմում իմ ադապտացմանը, ապա դա որոշ ժամանակ է պահանջում: Ճնշումներ չեմ զգում: Կարևորը թիմն է և նրա հաջողությունները: Ես հաղթում եմ և պարտվում թիմի հետ»,- Telefoot-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը: