Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը դարձել է Շանհայի «Մասթերս-1000»-ի հաղթող` մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտայի նկատմամբ:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 36 րոպե և ավարտվել 7:6 (7:1), 6:1 հաշվով:
Հավելենք, որ Մարեյը նվաճել է իր կարիերայի 41-րդ և ընթացիկ մրցաշրջանի 6-րդ տիտղոսը: