Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր կարծիքն է հայտնել Ա Սերիայի 8-րդ տուրի «Ուդինեզե»-ի դեմ խաղի մասին:
«Առաջին խաղակեսում լավ չէինք խաղում: Իսկ երկրորդում` 2:1 հաշվի ժամանակ կարող էինք էլի գոլեր խփել, բայց չկարողացանք օգտագործել հնարավորությունները: Տիտղոսը նվաճելու համար պետք է կարողանանք հաղթել նման խաղերում:
Բուֆոնի սխալն ինձ չի անհանգստացնում: Նա 50 խաղի է մասնակցել նախորդ մրցաշրջանում: Այս անգամ մենք արթնացանք Բուֆոնի սխալի շնորհիվ: Այնուհետև նա անհավանական սեյվ կատարեց Ֆելիպեի հարվածից հետո»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը: