Apple ընկերությունը բանակցություններ է վարում Sonder Design կորպորացիայի հետ նրանց «դինամիկ ստեղնաշարի» տեխնոլոգիայի օգտագործման համար, հայտնում է telegraf.com.ua-ն:
Էլեկտրոնային թանաքը, որի վրա հիմնված է սարքը, նրա գինը հասանելի կարող է դարձնել սովորական սպառողի համար:
Sonder Design-ը դեռևս չի մեկնաբանել, թե ինչպես են ավարտվել բանակցությունները, չնայած այն բանին, որ դրանց անցկացման փաստը ընկերությունը հաստատում է:
Sonder Design-ը արդեն պայմանագրեր է կնքել ստեղնաշարերի այլ խոշոր ընկերությունների հետ: Այն դեպքում, եթե Apple-ը կարողանա պայմանավորվել տվյալ ֆիրմայի հետ, նրա նոր տեխնոլոգիայով արտադրանքը շուկայում կհայտնվի 2 տարուց ոչ շուտ: