Deutsche Bank-ի ֆինանսական տնօրեն Մարկուս Շենկը սեպտեմբերին տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ բանկը կարող է որոշում ընդունել կրճատելու ևս 10 հազար աշխատակիցների, հայտնում էReuters-ը հղումով աղբյուրին:
Ճշտվում է, որ այդ որոշումը դեռևս չի ընդունվել, սակայն Շենկը նշել է, որ բազմամիլիարդ տուգանքների և ճգնաժամի պատճառով հարկավոր է կրճատել ծախսերը:
Ինչպես նշում է գործակալությունը, կրճատումների իրականացումը կարող է տևել տարիներ, սակայն դա կարող է ներդրողներին համոզել Deutsche Bank-ի ծախսերի կրճատմանը ուղղված կողմնորոշվածության մեջ: