Երևանում անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժովը: ՀԱՊԿ անդամ երկրների մի մասը ավելի շատ մեր հակառակորդ երկրի հետ բարեկամական հարաբերություններ ունի, քան թե Հայաստանի հետ: Այս տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը արդյոք կատարե՞լ է ըստ կանոնադրության իր պարտավորությունները՝ Հայաստանի մասով, և հիմա, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչը, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում գնահատելով Հայաստանի կարգավիճակը ՀԱՊԿ-ում՝ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց, որ Հայաստանը պատանդ է ՀԱՊԿ-ում՝ անկախ նրանից, թե կանոնակարգում ինչ է գրված, ովքեր են և ինչ են քննարկում, և անկախ նրանից, թե ինչ շահեր են հետապնդում:
«Մենք այնտեղ հայտնվել ենք մեր կամքին հակառակ, այսպես ասած, պատանդությունը, գերությունը մենք ժառանգություն ենք ստացել մեր հայրերից, որոնք էլ իրենց հայրերից են այդ ժառանգությունը ստացել՝ դժբախտ հանգամանքների բերումով»:
Մանրամասները՝ տեսանյութում: