Google News լրատվական ագրեգատորում հայտնվել է նշագրման հնարավորություն այն նյութերի համար, որոնցում լրագրողները կատարել են փաստերի ստուգում։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։
Պարզելու համար՝ նյութերը ստուգվա՞ծ են փաստերի առումով, Google-ի ալգորիթմը ստուգում է տեքստի նշումների առկայությունը, որոնք պարունակվում են schema.org-ի ClaimReview markup ցուցակում։
Fact Check նշագրումը ներկայում հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերով Google-ի հավելվածներից օգտվողների համար ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարածքում։ Այլ շուկաներ դուրս գալու ծրագրերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։