Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Օլիմպիական չեմպիոններ պատահական չեն դառնում․ սա երկար և բազմափուլ ճանապարհ է․ Փաշիկ Ալավերդյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում սկսվել են օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի մասնակցության հաշվետվությունների լսումները:

Հատուկ ստեղծված աշխատանքային խմբին առաջին հաշվետվությունն է ներկայացրել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ով խոսել է նախորդ օլիմպիական քառամյա փուլում կատարված աշխատանքների մասին՝ ներկայացնելով կազմակերպված ուսումնամարզական հավաքների վայրի և պայմանների արդյունավետության, նպատակահարմարության և այլ հարցեր:

«Օլիմպիական չեմպիոններ պատահական չեն դառնում: Սա երկար և բազմափուլ ճանապարհ է: Մարզիկը նախ պետք է Եվրոպայի, աշխարհի մրցանակակիր լինի, թրծվի միջազգային մրցաշարերում: Սրանք կարևոր գործոններ են»,- ասել է Ալավերդյանը:

Գլխավոր մարզչի խոսքով՝ այսօր արդեն կյանքի է կոչվում 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մարզիկների ներգրավման ռազմավարությունը. «Մարզիկի նախապատրաստումը հաջորդ օլիմպիական խաղերին սկսվում է անմիջապես, երբ նա ընթացիկ խաղերի մրցահարթակում վայր է դնում ծանրաձողը: Մենք հանգստանալու ժամանակ չունենք»,- նշել է նա: Մարզիչը խոսել է նաև մարզիկների հետ աշխատող մարզական հոգեբանի դերի կարևորության մասին, որի անհրաժեշտությունն զգացվում է հատկապես վնասվածքներից հետո:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատվել է լավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում