Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Այն գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին:
29-ամյա Մեսսիի տարեկան եկամուտը կազմում է մոտ 73.7 մլն եվրո: Երկրորդը «Գոլդեն Սթեյթ»-ի բասկետբոլիստ Քևին Դյուրանթն է՝ տարեկան 50.8 մլն եվրո եկամուտով: Լավագույն եռյակը եզրափակում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ում տարեկան եկամուտը 50.5 միլիոն եվրո է կազմում:
Լավագույն տասնյակում տարեկան 37.1 մլն եվրո եկամուտով տեղ են զբաղեցրել ամերիկյան ֆուտբոլի 2 ներկայացուցիչ, 2 գոլֆիստ, «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը, «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը (33,9 մլն) և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (32,5 մլն):