Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան հայտարարել է, որ քաղաքը կարող է 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնել:
«Տեսնենք, թե որ եկիրը կանցկացնի 2024 թվականի Խաղերը: Եթե այդ երկիրը եվրոպական չլինի, ապա կարելի է հայտ ներկայացնել: Օլիմպիադան հիանալի հնարավորություն է քաղաքի մարզական կառույցներում ներդրումներ կատարելու համար»,- Daily Mail-ը մեջբերում է Միլանի քաղաքապետի խոսքերը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ են Լոս Անջելեսը, Փարիզն ու Բուդապեշտը: