Facebook և Google ընկերությունները դեպի Չինաստան հսկայական ինտերնետ-մալուխ կանցկացնեն Խաղաղ օվկիանոսի հատակով, հայտնում է CNN-ը:
Երկու ընկերություններն արգելափակված են Չինաստանի տարածքի մեծ մասում, բայց որոշել են միջոցներ ներդնել մոտ 13 000 կմ երկարությամբ ուլտրաարագ մալուխ անցկացնելու համար, որը կանցնի Լոս Անջելեսի և Հոնկոնգի միջև, որտեղ Facebook և Google ծառայությունները հասանելի են օգտատերերի համար: Հոնկոնգը կդառնա Ասիայում այդ հիմնական ցանցային կոնցենտրատորը:
Սպասվում է, նոր խաղաղօվկիանոսյան ցանցը կսկսի գործել 2018 թ.: