Samsung հարավկորեական ընկերությունը, որը դադարեցրել է իր նոր՝ Galaxy Note 7-ի թողարկումը՝ կապված բռնկման դեպքերի հետ, հայտնել է, որ այդ որոշման հետևանքով շահույթի կրճատումը առաջիկա երկու եռամսյակում կկազմի մոտ 3 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համաձայն վերջին հաշվետվության՝ այս տարվա վերջին եռամսյակում կորուստները կազմել են մոտ 2 մլրդ դոլար։
Հարավկորեական հսկան սկզբում հայտնել էր Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքի դադարեցման, իսկ այնուհետև արտադրության դադարեցման մասին։ Samsung-ի բաժնետոմսերը միանգամից մոտ 8 տոկոսի անկում են արձանագրել։
Galaxy Note 7-ը վաճառքում է հայտնվել այս տարվա օգոստոսին։