Apple-ի փոխնախագահ Էդի Քյուն Vanity Fair պարբերականին վերջերս տրված հարցազրույցի ժամանակ խոսել է այն մասին, որ 5 տարի անց բանալիները, դրամապանակները և կանխիկ դրամները կարող են վերանալ:
Պարբերականի խնդրանքին անվանելու այն առարկաները, որոնցից աշխարհը կզրկվի արդեն 5 տարի անց, Քյուն նշել է բանալիները, դրամապանակները և կանխիկ դրամները: Շուտով դռները հնարավոր կլինի բացել սմարթֆոնների օգնությամբ, կանխիկ դրամին ամբողջովին կփոխարինեն վճարման ծառայությունները ինչպես Apple Pay-ն է, իսկ դրամապանակները կվերանան ուղղակի պետք չլինելու պատճառով, քանի որ այն ամենը, ինչ կարելի է այնտեղ դնել, կտեղավորվի բջջային սարքում:
Քյուն նաև նշել է, որ մոտակա ժամանակում Apple Pay-ի միջոցով հնարավոր կլինի վճարել հասարակական տրանսպորտով երթևեկության համար: