ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարին այս տարի կմասնակցեն 14 շախմատիստ:
Մրցաշարի մասնակիցների թվում են լինելու աշխարհի պատանեկան չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Դավիթ Քալաշյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգյանը, ինչպես նաև Նորայր Թորոսյանը, Ռաֆայել Բակունցը, Կարեն Հովհաննիսյանն ու Արմենակ Եղիազարյանը:
Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու ՀՀ տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: