Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի երեք մարզիկով:
Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ Մալայզիայում կայանալիք առաջնությանը աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի պատանիների չեմպիոն Արփինե Դալալյանը, իսկ տղաների պայքարում՝ Կարեն Ավագյանը և Վարազդատ Լալայանը:
Պատանիների աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին և կեզրափակվի 25-ին: