Երևանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց ԽՍՀՄ կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության և Բարի կամքի խաղերի մրցանակակիր Գնել Մեջլումյանի անվանազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 11-րդ հուշամրցաշարը:
Երկօրյա պայքարի արդյունքում չեմպիոնների տիտղոսները նվաճեցին Արմեն Աթայանը (35 կգ), Մուշեղ Մկրտչյանը (38 կգ), Սամվել Գրիգորյանը (42 կգ), Կնյազ Իբոյանը (46 կգ), Սարգիս Մարտիրոսյանը (50 կգ), Դավիթ Գրիգորյանը (54 կգ), Մենուա Յարիբեկյանը (58 կգ), Պետրոս Ասատրյանը (63 կգ), Ազատ Կարապետյանը (69 կգ), Լյովա Գևորգյանը (76 կգ), Սոլոմոն Մանաշվիլին (85 կգ, Վրաստան) և Սալոմոն Մինաշվիլին (100 կգ, Վրաստան):
Հավելենք, որ Գնել Մեջլումյանի անվան 11-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին մոտ 300 պատանի ըմբիշներ, ովքեր պայքարեցին 12 քաշային կարգերում: Մրցաշարն անցկացվում է 2006 թվականից: