Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է այս տարի մեկնել Չինաստան, որտեղ սոցիալական ցանցն արգելված է իշխանությունների կողմից, որպեսզի հնարավորություն գտնի մտնելու չինական ինտերնետ շուկա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեր ընկերության նպատակը հստակ է. մենք ցանկանում ենք սոցիալական ցանցը միացնել ողջ աշխարհին»,- ասել է Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը: «Այսօր չի կարելի մտածել ամբողջ աշխարհին միանալու մասին` բացառելով Չինաստանը»,- նշել է նա:
Շերիլ Սանդբերգը նաև ասել է, որ ընկերությունում եղել են հակասություններ` Չինաստան գնալու կամ չգնալու կապակցությամբ: «Չնայած այն ամենին, ինչ դուք կարդացել եք, Մարկն ու ես իրականում ընդունում ենք Չինաստանի կարևորությունը»,- լրագրողներին ասել է Սանդլերը` դրանով փակելով այս մասին հակասական տեղեկությունները: