RNS-ի փոխանցմամբ՝ Volkswagen Group-ի գլխավոր տնօրեն Մաթիաս Մյուլլերը հայտարարել է կոնցեռնից ավտոմոբիլային նոր ապրանքանիշի շնորհանդեսի մասին:
«Մեր առջև ծառացած է նոր մարտահրավեր՝ ավտոմոբիլային ինդուստրիայի թվայնացում ու նոր արագաշարժություն: Դրան պատասխանելու համար մենք որոշել ենք ստեղծել մեր խմբի նոր՝ 13-րդ ապրանքանիշը, որը գլխավորել է Օլե Հարմսը: Պաշտոնապես այդ ապրանքանիշը կներկայացվի առաջիկա շաբաթներին»:
Մյուլլերն ընդգծել է, որ վիթխարի են այն փոփոխությունները, որոնք ակնկալում է Volkswaen Group-ը, և այն առաջադրանքները, որոնք անհրաժեշտ է լուծել առաջիկա 10-20 տարում: