Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Ինչպես թողնել իշխանությանը մերկ

ՏԻՄ ընտրությունները Հայաստանում արժանացան հանրության այն մեծամասնական արձագանքին, թե այդպիսով բացահայտվեց, որ բարեփոխումների մասին խոսակցությունները Հայաստանի իշխանության համար ընդամենը հռչակագրեր են, իսկ բարեփոխումների իրական մտադրություն բացարձակապես չկա: Փաստորեն ստացվում է, որ մի ամբողջ հանրություն ընկել է մոլորության մեջ և սպասել, որ ՏԻՄ ընտրություններից պետք է սկսեր Հայաստանի համակարգային բարեփոխումը: Եվ դա այն դեպքում, երբ իշխանությունը մեծ հաշվով այդպիսի բան չի էլ խոստացել:

Այսինքն՝ իշխանությունը բարեփոխումների մասին խոսել է ոչ թե այն կոնտեքստում, որ պատրաստ է հանրային քվեի արդյունքում իշխանափոխության, այլ հակառակը` իշխանությունները բարեփոխումների մասին են խոսում, որովհետև պատրաստ չեն իշխանափոխության, անգամ ՏԻՄ մակարդակում: Եթե իշխանությունը լիներ իշխանափոխության, հասարակական քվեի արդյունքում հեռանալուն պատրաստ, թեկուզ ՏԻՄ մակարդակներում, ապա բարեփոխումների մասին ոչ թե կխոսեր, այլ պարզապես կիրականացներ դրանք:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ Հայաստանի հասարակությունը գտնվել է «բարեխիղճ մոլորության» մեջ, կամ այդպիսի մոլորության մեջ են գտնվում մարդիկ, որոնք հավակնում են լինել հասարակության համար այլընտրանքային վերնախավ կամ ընտրախավ: Պարզվում է, որ իշխանություններն ունեն իրենց տրաֆարետները, իսկ ընդդիմադիր ուժերը, հասարակական-քաղաքացիական տարբեր ակտիվ խմբերն էլ ունեն իրենցը, երբ ամեն ընտրությունից հետո կարող են հայտարարել, որ հերթական անգամ իշխանությունները ցույց տվեցին, որ պատրաստ չեն բարեփոխումների: Մինչդեռ ամբողջ խնդիրը այն է, որ իշխանությունները երբեք էլ իրականում ցույց չեն տվել, որ պատրաստ են բարեփոխումներին իրապես, անկեղծ ու ազնիվ մղումով: Պարզապես, Հայաստանում ներքաղաքական վակուումի և մեթոդաբանական սնանկության պայմաններում, հասարակական-քաղաքական ուժերին և ակտիվ խմբերին շահեկան է, որ նախ ստեղծվի իրական բարեփոխումների հեռանկարի պատրանք, որպեսզի հետո արդարացվի հերթական անգամ ընտրական պրոցեսներին ավանդական մասնակցությունը, և այդ մասնակցության անհաջողությունից կամ հերթական անարդյունավետությունից հետո վերստին հղում արվի, թե, տեսեք, իշխանությունները հերթական անգամ խաբեցին: Իրականում, եթե արդեն մեկուկես տասնամյակից ավելի հասարակական-քաղաքական ակտիվը, գործ ունենալով Հայաստանի իշխանության հետ, կարող է իրական մտայնություն ունենալ, որ իշխանությունը պատրաստ է այնպիսի բարեփոխման, որի պարագայում կարող է ենթադրվել իշխանափոխություն, ապա ըստ էության ստացվում է, որ հասարակությանը խաբում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև այդ ակտիվը: Կամ այդ ակտիվը համարժեք չէ խնդիրներին, հասարակական շահերին, և գոնե հերթական անգամ խաբվելուց հետո այն պետք է, ի տարբերություն իշխանությունների, հեռանալու ազնվություն ունենա, կամա թե ակամա, իշխանական անազնվություններն ու խաբեությունները լեգիտիմացնելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում