Samsung Electronics ընկերությունը Galaxy Note 7 սմարթֆոնների տերերին սկսել է ուղարկել հրակայուն տուփեր՝ ձեռնոցներով և սարքը վերադարձնելու փաթեթով: Այս մասին հայտնում է Engadget-ը:
Սարքի հրահանգներում նշված է, որ տուփի պարունակությունն արգելված է ինքնաթիռ բարձրացնել բռնկման վտանգի պատճառով:
Samsung-ը UPS առաքման միջոցով այդպիսի տուփեր է ուղարկել սարքերի վերադարձ ձևակերպած հաճախորդներին: Note 7-ի տերերին առաջարկվում է անջատել հեռախոսը, այն դնել հակաստատիկ փաթեթի մեջ, որը դրվում է նախ սովորական տուփի մեջ, այնուհետև՝ հատուկ ջերմամեկուսիչի: