Հոկտեմբերի 12-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը1996 թվականից սկսած՝ անցկացվում է ամեն տարի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Calend-ը:
Օրվա հիմնական նպատակն է ողջ աշխարհում լայն հասարակության ուշադրության սևեռումը ռևմատոլոգիական հիվանդությունների խնդրին, արթրիտի բոլոր ձևերի մասին տեղեկացվածության բարձրացումը, բժիշկների, հիվանդների և հասարակության ջանքերի միավորումը կանխարգելման, վաղ ախտորոշման, հիվանդների բուժման և սոցիալական վերականգնման ուղղությամբ: