Հենան նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը հայտնել է իր վարդագույն iPhone 7-ի անսպասելի պայթյունի մասին, ինչը դարձել է առաջին նման դեպքը Չինաստանում։
China Daily-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի մասին պատմությամբ տեսանյութը հայտնվել է համացանցում։ Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ տղամարդն օգտագործել է իր հեռախոսի տեսախցիկը։
Հաղորդվում է, որ հեռախոսը երկու մասի է բաժանվել, իսկ տերը ստացել է դեմքի և ձեռքի փոքր վնասվածքներ։
Նշվում է, որ Չինաստանում Apple-ի ներկայացուցչությունն արդեն տեղի ունեցածի մասին հայտնել է ընկերության կենտրոնակայանին։