Samsung ընկերությունը ամբողջովին դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը, հայտնում է Bloomberg-ը:
«Մեր հաճախորդների անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք որոշել ենք դադարեցնել Galaxy Note 7-ի վաճառքն ու արտադրությունը»,- ասված է ընկերության հայտարարությունում:
Ներկա պահին ընկերությունը ԱՄՆ-ի սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովի և Կորեական տեխնոլոգիական ստանդարտների գործակալության հետ համատեղ հետաքննում է մի շարք միջադեպեր: Վերլուծաբանների տվյալների համաձայն, Samsung-ը Note 7-ի խնդիրների պատճառով կորցրել է 17 միլիարդ դոլար: