Հարավկորեական Samsung Electronics Co.-ն հոկտեմբերի 11-ին 17 մլրդ դոլար կապիտալիզացիա է կորցրել Galaxy Note 7-ի վաճառքի համընդհանուր կասեցման և դրա արտադրության դադարեցման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո, ինչը կապված է այն հաղորդագրությունների հետ, որ սարքերի բռնկումը շարունակվում է նույնիսկ դրանց նորոգումից հետո։
Ընկերությունը նաև հորդորել է սպառողներին, որոնք արդեն ձեռք են բերել Galaxy Note 7, չօգտագործել սարքերը և անջատել դրանց սնուցումը, քանի դեռ մասնագետները փորձում են հասկանալ խոտանի պատճառները:
Samsung Electronics-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 11-ին էժանացել են 2008 թվականից ի վեր առագելագույն տեմպերով՝ 8 տոկոսով՝ մինչև 1,545 մլն հարավկորեական վոն, կապիտալիզացիան կրճատվել է մինչև 217,35 տրիլիոն վոն (շուրջ 195,6 մլրդ դոլար), վկայում են բորսային տվյալները՝ փոխանցում է Interfax-ը։