Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր սկսել են փոքր-ինչ նվազել տարեկան առավելագույնին հասնելուց հետո:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 53.04 դոլար:
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 51.24 դոլար:
Երեկ նավթի համաշխարհային գներն ակտիվորեն աճել են ներդրողների լավատեսության ֆոնին՝ կապված նավթարդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ-ի համաձայնագրին Ռուսաստանի միանալու պատրաստակամության հետ: