Երեկ տեղի ունեցան «Երևան Օփեն»-ի 8-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական պարտիայում Պավել Սմիրնովը ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ և պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը:
8-րդ տուրում Ալեքսեյ Ալեքսանդրովի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Պավել Սմիրնովը, ով վաստակել է 7 միավոր, առաջատարից կես միավորով ետ են մնում Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը:
Վերջին տուրում կենտրոնական են լինելու Պավել Սմիրնով-Նաբաթի Տամիր և Տիգրան Լ. Պետրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաները: