«Ուրարտու» բասկետբոլային ակումբը երկրորդ խաղն է անցկացնում Ռուսաստանի «Սուպերլիգա 1»-ի շրջանակներում՝ «Դինամո» մարզադահլիճում հյուրընկալելով «Սամարա»-ին: «Ուրարտու»-«Սամարա» 70:80:
Այս խաղում «Ուրարտու»-ն հանդիպման մեկնարկային րոպեներից տիրում էր նախաձեռնությանը: Մեկնարկից 2 րոպե անց հայկական ակումբը 6 գնդակի առավելություն ուներ: Առաջին խաղափուլն ավարտվեց հօգուտ «Ուրարտու»-ի՝ 21:17:
Երկրորդ քառորդում «Սամարա»-ի բասկետբոլիստները՝ առավել ակտիվ գտնվելով, հաշիվը դարձրին 35:46: Երրորդ մրցափուլում հայկական ակումբին հաջողությունը չժպտաց,իսկ «Սամարա»-ի բասկեբելիստները պահպանելով հաշվի առավելությունը՝ խաղափուլն ավարտեցին 50:60: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 70:80 հաշվով և երևանյան ակումբը երկրորդ պարտությունը կրեց:
Հաջորդ հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի Վլադիվոստոկում՝ հյուրընկալվելով տեղական «Սպարտակ» թիմին: