Գյումրու «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի բանակի կենտրոնական մարզական ակումբում:
Բիչախչյանը մասնակցել է ԲԿՄԱ- «Անժի» ընկերական հանդիպման առաջին խաղակեսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական հեղինակավոր The Guardian պարբերականը Բիչախչյանին ընդգրկել էր աշխարհի 60 ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցուցակում: