Ֆուտբոլի Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Ռումինիա (0:5) խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
«Վատ մթնոլորտը, որ տիրում է Ձեր մեջ, դրանից է, որ վնասվածքներ կան: Գայելի վնասվածքը լուրջ չէր: Ինքը ցանկացավ փոխարինվել: Կադիմյանի վնասվածքը լուրջ չէ:
Պետք է մտածենք, ինչ անել Լեհաստանում: Ես արդեն ասեցի, որ տղաների ողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա»: