Երևանի շախմատի ակադեմիայում շարունակվող «Yerevan Open 2016» անդրանիկ միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստ: 4,5-ական միավոր ունեն Պավել Սիմիռնովը, Վիտալի Բեռնադսկին, Հովիկ Հայրապետյանը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Դավիթ Քալաշյանը:
Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: