Ճապոնական Mitsui & Co կորպորացիան բրիտանական BP ընկերությանը կվճարի 1.1 մլրդ դոլար, որպես փոխհատուցում Մեքսիկական ծոցում նավթաշտարակի պայթելու համար: Mitsui & Co-ին է պատկանում Macondo նավթահորի 10%, որտեղ էլ 2010թ. ապրիլի 20-ին տեղի էր ունեցել պայթյունը, որի հետևանքով զոհվել էր 11 մարդ և ծովն էր լցվել մոտ 760 մլն լիտր նավթ:
Բրիտանական ընկերության վնասները գերազանցել են 41 մլրդ դոլարը: Բացի ճապոնական ընկերությունից, BP-ն դատի է տվել նաև Deepwater Horizon նավթաշտարակի սեփականատեր Transocean Ltd. ընկերությանը, որից պահանջում է փոխհատուցել մնացյալ 40 մլրդ դոլարը:
Բրիտանացիները նաև հայց են ներկայացրել ընդդեմ Cameron International ընկերության, որի արտադրած անորակ սարքի պատճառով սկսվել էր արտահոսքը: