Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Տալի հուշամրցաշարի վերջին տուրում:
Մոսկվայում ընթացող Տալի հուշամրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
Այս տարի Տալի հուշամրցաշարին մասնակցում են Վիշվանաթան Անանդը, Չաո Լին, Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին, Վլադիմիր Կրամնիկը, Շահրիյար Մամեդյարովը, Եվգենի Տոմաշեւսկին և Պյոտր Սվիդլերը: