Երևանի շախմատի ակադեմիայում շարունակվում է «Yerevan Open 2016» անդրանիկ միջազգային մրցաշարը:
Խաղացված 4 տուրից հետո վաստակած 4 միավորով առաջատարները 4 շախմատիստ են: Այդքան միավորներ ունեն Պավել Սիմիռնովը, Վիտալի Բերնադսկին, Հովիկ Հայրապետյանը և Ալեքսեյ Ալեքսանդրովը:
Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: