Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Քանի դեռ կոռուպցիան այս մակարդակին է, Հայաստանը չի ներգրավվի «Հազարամյակի մարտահրավերներում». Transparency Int’l

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»- ի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

-Պարոն Հոկտանյան, ԱՄՆ կոնգրեսական  Ջեքի Սփիրը  ցանկություն է հայտել, որ Հայաստանը կրկին ներառվի «Հազարամյանի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, խոսել էր նաև Հայաստան -Լոս Անջելես թռիչքի վերականգնման մասին, բայց մասնավորապես «Հազարամյակի մարտահրավերներ»ի մասով եթե մի փոքր հետդարձ կատարենք, ապա ինչո՞ւ Հայաստանը դուրս եկավ այդ ծրագրից: Տեսնո՞ւմ եք առաջիկայում ծրագրում ներգրավվելու հնարավորություն:

-Հայաստանը ոչ թե դուրս եկավ, այլ դուրս մնաց այդ ծրագրից, որովհետև չբավարարեց որոշակի ցուցանիշների, եթե չեմ սխալվում 17 ցուցանիշներ կային՝ 3 խմբերում խմբավորված: Այդ ցուցանիշները պետք է բավարարեին որոշակի արժեքների: ՄԱԿ-ի դասակարգմամբ՝  Հայաստանը ազքատ երկիր չէ, այլ միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր է, այդ երկրների շրջանում պետք է ունենար այնպիսի գործակիցներ, որոնք բավարար լինեին այդ ծրագրում ընդրգկվելու համար: Եվ փաստորեն այնպես ստացվեց, որ 2008-ի Մարտի 1-ից հետո մեկ բաղադրիչը դադարեցվեց, իսկ հետո Հայաստանն ընդհանրապես դուրս հայտնվեց: Կարծեմ 17 ցուցանիշներից 3-ից ոչ ավել ցուցանիշներ կարող էին չբավարարել մինիմալ արժեքներին այդ ծրագրում ներգրավվելու համար, բայց Հայաստանում այդ ցուցանիշները երեքից ավելի էին, և այդպիսով՝ Հայաստանը դուրս մնաց:

Հետագայում արդեն, երբ երկրորդ փուլը սկսվեց, նախկին խորհրդային հանրապետություններից Վրաստանը ներգրավվեց, Հայաստանը չներգրավվեց նորից նույն պատճառներով: Որքան գիտեմ՝ այդ ցուցանիշներին բավարարելու սկզբունքը դեռևս ուժի մեջ է:

-Այսինքն՝ առաջիկայում Հայաստանի ներգրավվածությունը կարելի է ասել բացառվա՞ծ է:

-Միայն կոռուպցիայի վերաբերյալ չէր, շատ այլ ցուցանիշներ էլ կային, և կոռուպցիայի վերաբերյալ ցուցանիշը Հայաստանը շարունակաբար չէր բավարարում: Եվ այդ պայմաններում այն ժամանակ ես նայում էի այդ ցուցանիշները, հիմա քանի որ Հայաստանը չկա այդ ծրագրում, ես չեմ նայում, բայց  եթե միայն կոռուպցիայի մասով նայենք, առաջընթաց չկա, մյուս ցուցանիշներով չգիտեմ առաջընթաց կա, թե ոչ: Ես որքան հիշում եմ, երբ որ Վրաստանը անցավ, Հայաստանը մերժվեց, նշվեց կոռուպցիան, որպես գլխավոր հիմնահարցը:

Եվ գիտեք, որ ԱՄՆ դեսպանատունը և պաշտոնական շրջանակները բավականին լուրջ հետամուտ են եղել այդ հարցին, որպեսզի  նվազեցվի կոռուպցիան Հայաստանում: Ենթադրում եմ, որ այս ամսվա կեսերին երբ որ Վաշինգտոնում այդ ներդրումային մեծ համաժողովը տեղի ունենա, այդ հարցը նորից կբաձրացվի, որովհետև ոչ մի ներդրող այստեղ չի գա, ոչ մի «Հազարամյանկի մարտահրավերներ» չի իրականացվի, քանի դեռ կոռուպցիայի մակարդակները մնում են այսպիսին. իսկ դրանք  բարձր մակարդակներ են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում