Մոսկվայում ավարտին է մոտենում Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը: Այսօր կկայանան եզրափակիչ` 9-րդ տուրի պարտիաները:
9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով կմրցակցի Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը կխաղա սև խաղաքարերով:
Հայ շախմատիստն իր ակտիվում 4.5 միավոր է գրանցել և Անանդի ու Կրամնիկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: