Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Սուպերլիգա-1»-ին ընդառաջ․ «Ուրարտու»-ի ավագը մեծ ակնկալիքներ ունի

Երևանի  «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ավագ Ամիրան Ամիրխանովի կարծիքով հայկական նորաստեղծ բասկետբոլային ակումբը լավ նախապատրաստական փուլ է անցել և առաջիկա խաղերից մեծ սպասելիքներ ունի:

«Չէի ցանկանա գովաբանել մեզ, պարզապես մենք իսկապես հաղթանակ տոնեցինք բավականին ուժեղ մրցակիցների նկատմամբ՝ ունենալով 50 միավորի առավելություն: Այս պարագայում չեմ կարող ասել՝ մենք էինք ավելի ուժեղ, թե՝ ոչ: Թիմում տրամադրվածությունը բավականին բարձր է: Մենք՝ հայերս, և արտասահմանյան խաղացողներն ապրում ենք իրար շատ մոտ, հասկանում ենք միմյանց՝ թե խաղերի ու պարապմունքների ժամանակ, թե դրանցից դուրս: Բավականին լավ պայմաններ են ստեղծված: Մեզ մնացել է միայն լավ խաղ ցուցադրել և հաղթանակ տոնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ամիրխանովը:

Թիմի ավագը խոսեց նաև առաջիկա մրցակիցների մասին՝ շեշտելով, որ իրենց հեշտ հանդիպումներ չեն սպասվում: «Այո, ծանոթ եմ մրցակից թիմերին,  քանի որ խաղացել եմ «Սուպերլիգա»-ի շրջանակներում մոտ 5-6 տարի: Ծանոթ եմ գրեթե բոլոր խաղացողներին: Թիմերն այս պահին բավականին  լուրջ խաղացողներով են համալրված: Այս թիմում արդեն իսկ ներգրավել են նոր խաղացողներ «ՎՏԲ» լիգայից: Նրանք շատ պրոֆեսիոնալ են: Ամեն ակումբում 2-3 խաղացող ներգրաված է «ՎՏԲ» լիգայից: Այդ իսկ պատճառով խաղերը հեշտ չեն լինելու»,-փաստեց նա:

Երևանի «Ուրարտուն» հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17 թթ. խաղարկությունում` հյուրընկալելով ռուսաստանյան «Ռյազանին»: Հանդիպումը կկայանա Երևանի «Դինամո» մարզադահլիճում: Նույն մարզադահլիճում «Ուրարտուն» կանցկացնի 2-րդ տուրի՝ «Սամարայի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին: Տոմսերը վաճառքում կլինեն հոկտեմբերի 5-ից և կարժենան 1500 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում