8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն (58-6-2) հայտարարել է, որ Ֆլոյդ Մեյուեդերին հետաքրքրում են ոչ թե երկրպագուները, այլ ֆինանսական պայմանները:
«Գիտեմ, թե ինչի մասին է մտածում Մեյուեդերը: Նրան միայն փողն է հետաքրքրում, ոչ թե երկրպագուները: Ինձ համար բռնցքամարտը ավելին է, քան պարզապես եկամտի աղբյուր:
Իհարկե, մենամարտերից ստացված եկամուտն էլ շատ պետք է: Բայց պետք չէ մոռանալ, որ դու բռնցքամարտիկ ես և պատասխանատվություն ես կրում: Քո խնդիրն է երջանկացնել մարդկանց»,- BoxingScene-ը մեջբերում է ֆիլիպինցի բռնցքամարտիկի խոսքերը: