Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Սեյրան Մուշեղիչին նախագահը լավ տեղ կտանի, իսկ Վիգենը մեր բանակի տղեն ա. Սեյրան Սարոյան

«Փոփոխություններ պտի ըլնեն: Նախ մեր նախարարը` Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել: Շատ լավ, պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար է եղել: Բայց երկար տարի մի մարդ, որ մի տեղ մնում է՝ էդ տեղի թերություններն էլ աչքին չի գալի»,- պաշտպանության նախարարի փոփոխության մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Նրա խոսքով՝ նախագահը՝ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանը բանակը բոլորից լավ գիտի:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, որ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, Ս. սարոյանն ասաց, որ այդպես ասողները  չարաչար սխալվում են. «Վիգենը, երբ սովորելուց եկել է, եկել է նախարարի հետ. էն ժամանակ նախագահը նախարար էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղեն: Իսկ Վիգեն Սարգսյանը շատ լավ բանակը պատկերացնում է, յոթ տարի մեր նախարարի կողքին է եղել: Ամեն ինչում ինքը մասնակցել է»:

Անդրադառնալով հարցին՝ Սեյրան Օհանյանը լճացե՞լ էր իր պաշտոնում, Սեյրան Սարոյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ նախագահը Սեյրան Օհանյանին «ավելի լավ» պաշտոնի կտանի: «Բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք»:

Սեյրան Սարոյանն անդրադարձավ Հայաստանի արդիական զենքին` «Իսկանդեր»-ին, ասելով, որ թող ոչ ոք չկասկածի, որ այն Հայաստանինն է: «Մեր «Իսկանդեր»ներից մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց կարան չվախենան: «Իսկանդեր»-ը մերն զենքն ա, մենք փողը տվել, առել ենք, ով պիտի մեզ թույլ տա կրակենք: Հո ձրի չի՞, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ «Իսկանդերները» ցուցադրելու համար են բերվել, հետո պիտի վերադարձվեն, Սարոյանը արձագանքեց. «Մուտիլովչիկներն են ըտենց բաներ խոսում: Մեր սեփականն է: Ոնց որ մեր ջիպը ես ոնց եմ նստում, քշում, այ ըտենց»:

«Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն` ուրիշ բան»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր խոսվում այդ զենքի առկայության մասին, պատասխանեց. «Դե առիթ չկար, ռազմական գաղտնիք ա, հո ցույց չե՞ս տա թշնամուն: Մենք էնքա՜ն լավ բաներ ունենք, հո մենակ էտի չէր: Էտի հլա մի հատ «Իսկանդեր» էր, բա ինչե՜ր ունենք զապաս»:

Սարոյանն անդրադարձավ նաև գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությանը և նրան ԱԱԽ քարտուղար նշանակելու փաստին:

Դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովի և նրա որդիների անունները ուղեկցվել են կրիմինալ ու կոռուպցիոն պատմություններով, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Խաչատուրովի որդին` Գրիշան, շատ լավ տղա ա, շատ լավ ծառայող տղա ա, շատ պինդ, ձիգ զինվորական տղա ա, Խաչատուրովի խաթր չեն նշանակել, արժանի տղա ա` որպես զինվորական, որ նշանակեցին:

Իսկ Խաչատուրովն էլ գրաժդանսկի պաշտոնի թող էթա, պինդ մարդա ա, կաշխատի»:

Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանին վերանշանակելու հետ կապված հասարակական դժգոհություններին, ասաց. «Ա, լավ էլի, մեր արտաքին գործերի նախարարը լավն ա»:

Գագիկ Խաչատրյանի և Գագիկ Բեգլարյանի պաշտոնանակության մասին էլ ասաց. «Իմ ընգեներն են»: Դիտարկմանը, որ նրանք էլ էին կոռուպցիայի մեջ թաթախված, այսպես արձագանքեց. «Պահ, պահ, հենց գործից հելան արդեն կաշառակեր են: Սուրիկ Խաչատրյանի կյանքն էլ կերաք էնքան, մինչեւ ինֆարկտը տվեց, հազիվ փրկեցինք»:

«Կարեն Կարապետյանի կառավարությանը պիտի սատարենք, եկեք լավատես լինենք, ոչ թե հըլը չաշխատած մարդու վրա ցեխ շպրտենք», -ասաց Սեյրան Սարոյանը,- Կարեն Կարապետյանը էն մարդը չի, որ թույլ տա էստեղից էնդեղից բան թռցնի: Ինքն իմ ընգերս ա, ես գիտեմ, ինքը թույլ չի տա: Նա էն մարդը չի, որ թողի մեկնումեկը գողություն անի կառավարությունից, կանի խայտառակ աշխարհով մեկ, հավատացեք ընձի, որ Կարենը 100 տոկոսով կանի խայտառակ, մի րոպեում, պուբլիչնի գիտե՞ս ինչ կանի էդ նախարարին», -նշեց Սարոյանը:

Արձագանքելով  Կարեն Կարապետյանի վերաբերյալ լրագրողների տարատեսակ հարցերին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասաց. «Դե թողեք` մի հատ սթրվի, իրա աթոռի տեղն էլ սկի չգիտի»:

Գեներալ պատգամավորի խոսքով, Կարապետյանի համար նշանակություն չունի՝ օլիգարխ է, թե ուրիշ մեկը, բոլորն էլ կմուծեն հարկերը. «Կբերեն, ընենց սիրուն տեղը տեղին կմուծեն, որ: Չեն մուծի …էն Սովետաշենի բերդը ինչի համար ա՞»

Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր մանր գողությունների մասին, նա պատասխանեց. «Բոլորին, դուք էլ լավ գիտեք»: «Իսկ գողություն անողները չպե՞տք է պատժվեն» հարցին արձագանքեց. «Ես հո քննիչ չեմ: Ընչի՞, ես հանրապետության դատախազն ե՞մ»:

Օլիգարխներին հարկային դաշտ բերելու հետ կապված  հարցին Սարոյանը պատասխանեց. «Օլիգարխները ամենանորմալ մարդիկ են: Հիմա արդեն էդ գողցած փողերը ոչ մեկի էլ պետք չի, հիմա սաղ ուզում են էդ փողերը դզեն, փչեն, որ կարենան օգտագործեն: Իսկ Կարեն Կարապետյանի համար նշանակություն չունի`օլիգարխը ով ա, ով չի: Խելոք, ընենց սիրուն ձևով տեղը-տեղին կբերեն փողերը կմուծեն, չե՞ն մուծի… էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում