Գյումրու ավագանին միաձայն հաստատել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը տալու մասին որոշումը:
Ավագանին նաև որոշել է 2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգև հատկացնել:
Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացնել է 11 միլիոն 700 հազար դրամ գումար: