Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը: Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Այսօր կկայանան 8-րդ տուրի պարտիաները:
8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոն: Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով:
Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր և բաժանում է 3-5-րդ տեղերը: Մրցաշարի միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, ով իր ակտիվում 5 միավոր է գրանցել: