Facebook սոցիալական ցանցում հայտնվել է Dislike («Չհավանել») կոճակ, որը սփամ և վիրուսներ է տարածում: Օգտատերերի պատերին հայտնվում է իբր ձեր ընկերոջ կողմից առաջարկվող հետևյալ գրությունը «Facebook-ն արդեն ունի «Չհավանել» կոճակը: Սեղմե՛ք «Ակտիվացնել «Չհավանել» կոճակը» միացնելու այդ նոր գործիքը: 2,921,784 օգտատեր արդեն ակտիվացրել են այն» (Facebook now has a dislike button! Click ‘Enable Dislike Button’ to turn on the new feature! Currently enabled by 2,921,784 Users!):
Սեղմելով նշված կոճակը դուք անմիջապես տեղափոխվում եք այլ՝ The Lyed To Me կայքը, որը վնասակար բովանդակություն է տարածքում:
Վերջին օրերին այս սպամը տարածված է նաև հայ օգտատերերի շրջանում: