Մեն կղզում մեկնարկել է «Այլ օֆ Մեն» շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի շախմատի հավաքականի երեք անդամ՝ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը:
Մրցաշարի այս տարվա մասնակիցների թվում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և շատ այլ գրոսմայստերներ:
Հայաստանը մրցաշարում ներկայացնում են տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը իրենց առաջին երկու հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ Հրանտ Մելքումյանը տարել է մեկ հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի: