Նավթի համաշխարհային գները արագացրել են աճը՝ շարունակելով խաղարկել նավթային շուկայի կայունացման համար համատեղ գործողությունների մասին ՕՊԵԿ-ի երկրների համաձայնությունը։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինը օգոստոսի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 51 դոլարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.67 տոկոսով՝ հասնելով 51.03 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերների գինը թանկացել է 1.41 տոկոսով՝ հասնելով 48.91 դոլարի։