Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Վերահսկվողից դեպի անձև քաոս` սիրիական տարածքներում

Վերահսկվողից անձև քաոսի անցման նախադրյալներն էին հուշում ռազմական այն գործողությունները, որոնք արձանագրվեցին Սիրիայի Հալեպ քաղաքում անցյալ օրերին։

Համաձայնեցված զինադադարն անպայման պիտի ընդհատվեր, ռուս-ամերիկյան ոչ միայն դեկլարատիվ, այլ նաև գետնի վրա ռազմական միջնորդավորված երևույթով անուղղակի ըստ էության ուղղակի բախումների հետևանքով։

Ամբողջ խնդիրը կենտրոնանում էր այն պահանջի վրա, որ ռուսներն անընդհատ արծարծում էին` տարանջատել ընդդիմադիր զինյալներին ահաբեկչական խմբավորումներից։ Դեպքերը այնպես էին ստացվում, որ հակակառավարական ուժերի գրոհներում որոշ պահերի մշուշ էր ստեղծվում զինյալ տարրերի ինքնության վրա, նրանց պատկանած կազմակերպությունների առումով։

Իրադրությունները հուշում էին, որ ԻՊ-ը դեռևս իբրև գործիք գործառույթ ուներ իրականցնելիք արգելակելու համար կառավարական ուժերի առաջխաղացումը կամ նրանց կողմից ռազմավարակն նոր գոտիներ նվաճելու գործընթացը։

Ռուսական կործանիչների գործողությունները կենտրոնացան Հալեպ քաղաքի վրա՝ ամբողջ շրջանը մաքրելու ԻՊ-ի ներկայությունից և ազդեցությունից։

Փաստորեն, ամիսներ առաջ ռուսական զինուժի կողմից հայտարարված սիրիական տարածքներից հեռանալու հայտարարությունը այս ձևով արմատապես և գործնապես չեղարկվում էր։ Ռուսները շարունակում են վերահսկել սիրիական ծովեզերքը իրենց ռազմանավերով, Դամասկոսը, ռազմավարական այլ կարևոր տարածքներ և հիմա էլ որոշել են ապաԻՊացնել սիրիական կարևորագույն քաղաքը։

Այս առումով, լաբիրինթոսային իրավիճակ է ստեծվել։ Մի կողմից, Անկարան հյուսիսային Սիրիայում ուզում է ստեղծել անվտանգության գոտի, ներխուժում է Ջարաբլոս և ԻՊ-ի դեմ պատերազմելու պատրվակով չեզոքացման գործողություններ է իրականացնում քրդերի դեմ. մյուս կողմից, Վաշինգտոնը թույլ չի տալիս, որ Անկարան անարգել իրականցնի իր զինվորաքաղաքական առաջադրանքը. նա թե՜ զսպում է քրդերի առաջխաղացումը և թե՜ միաժամանակ քրդական խաղաքարտը օգտագործում Թուրքիայի դեմ։

Մինչ Մոսկվան մերձեցման և թեկուզ կարճաժամկետ համաձայնություններով արտոնում է Թուրքիայի մուտքը Սիրիա. սրա փոխարեն Անկարան համաձայնում է Մոսկվայի հետ, որ վերջինը կենտրոնանա Հալեպի վրա։

Պատահական չէ, որ Անկարան համեմատաբար գեթ առերևույթ աւելի պասիւ պահվածք ուներ վերջին իրադարձությունների նկատմամբ։ և նույնքան պատահական չէ, որ Անկարայի մոտ կանգնած զինյալ խմբավորումները իբրև քաղաքական առաջադրանք հայտարարել էին Սիրիայի ապառուսականցման և ապաիրանացման կարգախոսը, այս անձև քաոսի ստեղծման ծրագրին տալու դիմադրության շարժման ծխածածկույթ։

Երևույթները հուշում են, որ զինյալ ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների տարանջատումը այս հանգրվանին չի լինելու։ Այլ, ԻՊ-ին գործիքավորելու վարքագիծը շարունակվելու է որոշակի ժամանակի համար։

Ամենամշուշոտ դերը Անկարային է վերաբերում։ Մի կողմից, Մոսկվայի հետ մերձեցած Անկարան, ԻՊ-ի դեմ պատերազմում պիտի շարունակի ներառել քրդերին. Ահա այստեղ է նաև որ տարանջատումը հստակացնելու պահանջներ դրվեն ԻՊ-ի դեմ անհաշտ պատերազմ հայտարարողները։ Անկարայի խաղը այս երկկողմանի լարախաղացությամբ շուտով սպառվելու է։ Հակառակ մերձեցումներին և հակառակ ներխուժման արտոնություններին, Անկարայից բացի ոչ մի ուժ իբրև ահաբկչական միաւորներ չի նույնացնում ԻՊ-ին և քրդերին։

Բարդ մեկնաբանելի այս իրավիճակը հստակորեն հուշում է մի երևույթ։ Ստեղծվում է անձև քաոս, որ գուցե վերջնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հանգրվան է։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում