Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին։
«Բռնցքամարտն ամենատխուր զբաղմունքն է, որին մասնակցել եմ։ Ես մեծ բռնցքամարտիկ եմ։ Որոշումս վերջնական է․ ավարտում եմ կարիերաս»,- իր թվիթերյան էջում գրել է Ֆյուրին։
Հիշեցնենք, որ մարզական կարիերայի վերջին մենամարտը Ֆյուրին անցկացրել է 2015թ․ նոյեմբերին՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին։