Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին:
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին էր:
Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի առաջատարն իր ակտիվում 3,5 միավոր է գրանցել: 7-րդ տուրում, որի պարտիաները կկայանան հոկտեմբերի 4-ին, Արոնյանի մրցակիցն է Շաքրիար Մամեդյարովը: